
ԲՀԿ աղբյուրների համաձայն` ՀՀԿ-ի և ԲՀԿ-ի միջև ,երկաթյաե պայմանավորվածություն կա, որ միայն ԲՀԿ նախարարներն ու մարզպետներն են պորտֆելները դնելու, փոխնախարարները, վարչության, ԾԻԳ-երի պետերը և ,այլ պաշտոնական անձինքե պահպանելու են պորտֆելները` մինչև Գագիկ Ծառուկյանն ու Հովիկ Աբրահամյանը կատարեն Սերժ Սարգսյանին տված խոստումը` 2013-ի նախագահական ընտրություններում պաշտպանել նրա թեկնածությունը: Դրանով պետք է բացատրել Գագիկ Ծառուկյանի ներկայությունը Սերժ Սարգսյանին Տոկիո ճանապարհողների թվում և վարչապետ Տիգրան Սարգսյանի հետ հանդիպումը: Սա մեզանում նորություն չէ. կոալիցիայից դուրս գալուց հետո նույն-կերպ եղավ նաև Դաշնակցության հետ. ՀՅԴ-ին մնացին առանցքային պորտֆելներ ոչ միայն կրթության, անտառտնտեսության, այլև մի շարք այլ ոլորտներում: