«Հայոց աշխարհ» թերթը գրում է. «Այն, որ եռյակը վերջին ժամանակներս կտրուկ նվազեցրել է ակտիվությունը, մի կողմից՝ միանգամայն բացատրելի է։ Ձմռանը քաղաքականությունը չէինք ասի, թե մահանում է, բայց մի տեսակ սեղմվում է, կծկվում, մտնում անկյուն ու նեղացած կանգնում այնտեղ, ժամանակ առ ժամանակ արձակելով նյարդային ճիչեր։
Հնարավոր է նաեւ, որ եռյակը տոգորվել է հին չինական փիլիսոփայության գաղափարներով, համաձայն որոնց՝ երբեմն ճակատամարտը շահելու լավագույն միջոցը ճակատամարտից խուսափելն է։ Համենայն դեպս հուսանք, որ վերացական փիլիսոփայական մտորումները ցույց կտան նրանց փակուղուց ելքը կամ առնվազն կհուշեն, թե որտեղ է հարկավոր այդ ելքը փնտրել։
Թեեւ, մյուս կողմից, փակուղուց ի՞նչ ելք կարող են ունենալ Bathygobius soporator-ները»։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: