ՀՀԿ գրասենյակը վերջին հրդեհից հետո շարունակում է մնալ անմխիթար վիճակում: ՀՀԿ-կաններն էլ խուսափում են մեկ-երկու ժամից ավելի մնալ այնտեղ` ծխի տհաճ հոտի, ինտերնետ, երբեմն էլ լույս չունենալու պատճառով: Ինչպես ասում են, “գրասենյակը” մեռավ. Սերժ Սարգսյանի սենյակի առջև “պարկետը” Մասիս սարի պես երկու ,գագաթով ուռել է, այնպես որ սենյակ մտնելու համար պետք է ոստնես: Իսկ Հովիկ Աբրահամյանի սենյակի դիմաց ընդհանրապես պարկետները հանել, տեղը նախահեղափոխական դիֆտ են խփել: ՀՀԿ-ականները գրասենյակ չգալու մեկ այլ լուրջ պատճառ էլ ունեն, գրասենյակի կողքին երկու էլիտար շենքեր են կառուցվում, ինչպես նաև իրենց գրասենյակի նոր մասնաշենքը` դարձյալ սև տուֆից, ու ողջ օրը ՀՀԿ գրասենյակում ահավոր աղմուկ է, և առանց այն էլ լավ չլսող ՀՀԿ ծերակույտն ամբողջ օրը ստիպված է լինում հարցնել` հը՞, ի՞նչ ասիր, նորից ասա: Իսկ թե որտեղից են ինքնատիպ սև տուֆը բերում, ՀՀԿ-ում չեն ասել, սակայն վստահեցրել են, որ նախագահական ընտրություններն արդեն ՀՀԿ-ն կանցկացնի նոր գրասենյակում, ուր բոլորի համար հարմարավետ սենյակներ կլինեն: Թերթը նկատում է, որ ՀՀԿ բուն գրասենյակը մինչ ՀՀԿ-ացվելը եղել է ,կուրորտներիե վարչություն: Շատերը հենց այդ սիմվոլիկայով են բացատրում ՀՀԿ-ի` իր ջանի մասին հոգ տանելու կերակրատաշտային հակումը
Հրապարակ.ՀՀԿ գրասենյակը շարունակում է մնալ անմխիթար վիճակում
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ