ԴԱՀԿ պետը ՀՀ պաշտոնյաներից ամենաարտոնյալն է. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Պարզվում է՝ ՀՀ արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության պետ Միհրան Պողոսյանն առնվազն վերջին երեք տարիներին գույքի եւ եկամուտների մասին հայտարարագրերը չի ներկայացրել ՀՀ բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին:

Բանն այն է, որ համապատասխան հայտարարագրերը նշված հանձնաժողովի պաշտոնական կայքէջում անգամ չկան: Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովից «Ժողովուրդ»-ին պատասխանեցին, որ եթե իրենց կայքում հայտարարագրերը չկան, նշանակում է համապատասխան պաշտոնյան չի ներկայացրել դրանք, հակառակ դեպքում փաստաթուղթն անպայման հրապարակած կլինեին:

Այսինքն՝ կարելի է արձանագրել, որ Միհրան Պողոսյանը Հայաստանի պաշտոնյաներից ամենաարտոնվածն է, ավելին, քան անգամ Սերժ Սարգսանը, որի հայտարարագրերը նշված հանձնաժողովի կայքում տեղադրված են: Ինչ է սա, եթե ոչ Գալուստ Սահակյանի ասած «բեսպրեդելը»»:

Մանրամասները՝ օրաթերթի այսօրվա համարում:




Լրահոս