Դրամից կանցնենք ռուբլո՞ւ. «Հրապարակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հրապարակ» թերթը գրում է. «Մի օր արթնացանք ու տեսանք՝ կոմունիստական ռուբլին արժեզրկվել, թուղթ է դարձել: Ազգովի դարձանք մուրացկան. մեր փողը կորավ:
Ու մինչ այսօր նվնվում ենք՝ վայ, մեր փողը, վայ, մեր փողը: Հիմա էլ նույն հոտն է փչում: Էլի ժողովուրդն է կորցնելու, եւ քրտինքով ետ գցած սեւ գրոշները զրո են դառնալու:

Էն մեծ-մեծ պաշտոնյաները, մեծ-մեծ կազմակերպությունները վաղո՜ւց էլ իրենց մոտ դրամ չունեն, նրանք ներքին կարգով ինչ ունեն-չունեն, դոլարացնում են, որ այս խառնաշփոթում շահեն կամ գոնե չկորցնեն: Հայաստանում հազար ու մի տեսակի ռուսական խոշոր ընկերություններ կան: Ռուսական ընկերությունները բավ են, որ Հայաստանը դոլարաքամ անեն… Շատ ծանր վիճակում է հայտնվել Հայաստանը:

Դրամը ռուսական ռուբլու ռելսերի վրա կգահավիժի՞… ԿԲ-ն դժվար թե կարողանա իր նվազ պահուստային ֆոնդով դրամի արժեզրկման չափի դեմը երկարաժամկետ առնել: Նա իր պահուստային ֆոնդերն ավելի զգույշ է օգտագործելու, որովհետեւ կա կարմիր գիծ, որից այն կողմ Արժույթի միջազգային հիմնադրամը պարզապես չի թույլատրի օգտագործել: Հայաստանը լուրջ մարտահրավերի առաջ է կանգնած»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս