ՌԴ-ի տնտեսական անկումը կնվազեցնի՞, թե կավելացնի արտագաղթի թիվը. «Հայկական ժամանակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. ««ՀՀ միգրացիոն ծառայության պետ Գագիկ Եգանյանը երեկ մեր թղթակցի հետ զրույցում հնարավոր է համարել, որ Ռուսաստանում ստեղծված տնտեսական իրավիճակի պատճառով այդ երկիր արտագնա աշխատանքի մեկնող մեր հայրենակիցներ թիվը նվազի:

Ծառայությունը, ըստ Եգանյանի, չունի հստակ կանխատեսումներ, թե որքանով կվազի այդ թիվը, սակայն պատկերացում կազմելու համար նա բերել է 2008-2009 թվականների ճգնաժամի փորձը:

Ըստ Եգանյանի, այդ տարիներին Ռուսաստան արտագնա աշխատանքի մեկնող մեր հայրենակիցների թիվը կիսով չափ կրճատվել էր: Բայց ազդեցությունը կարող է լինել այլ կերպ՝ որ ոչ թե նվազի արտագնա աշխատանքի մեկնող մեր հայրենակիցների թիվը, այլ արդեն մեկնածները իրենց մոտ տանեն նաև Հայաստանում մնացած իրենց ընտանիքները, քանի որ Հայաստանում նույնոքյես ճգնաժամ է սկսվել:

Այս մասին, սակայն, միգրացիոն ծառայության պետը չի խոսել չնայած մեր թղթակցի հնչեցրած հարցին»։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։




Լրահոս