Շուտով պարզ կլինի, թե ում է այս տարի շնորհվելու «Ոսկե գնդակ» մրցանակը: Թեկնածուները երեքն են՝ «Բավարիա»-ի դարպասապահ Մանուել Նոյեր, Մադրիդի «Ռեալ»-ի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդու և «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսին: Մինչ այդ ֆուտբոլիստներն ու մարզիչները ներկայացնում են իրենց ֆավորիտներին:
Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Սամի Խեդիրան իր կարծիքն է արտահայտել, թե ում է արժանի համարում 2014 թ.-ի «Ոսկե գնդակի» համար։
«Երեքն էլ բացառիկ խաղային որակներ ունեն եւ մեծ ֆուտբոլիստներ են, սակայն ես երկու ֆավորիտ ունեմ՝ Ռոնալդուն եւ Նոյերը։ Երկուսն էլ իրենց դիրքերում առավելագույն մակարդակում են հանդես եկել։ Եթե Բլատերի տեղում լինեի, երկու «Ոսկե գնդակ» կշնորհեի»,-նշել է Խեդիրան: