
Նյու Յորքում շարունակվում են բողոքի ակցիաները, որոնց պատճառ էր դարձել ոստիկան Դենիել Պանտալեոյինի նկատմամբ քրեական գործ չհարուցելու վերաբերյալ դատարանի որոշումը: Նշենք, որ նա խեղդամահ էր արել աֆրոամերիկացի Էրիկ Գարներին՝ վերջինիս ձերբակալման ընթացքում:
1.5 հազար մարդ մոտեցել են քաղաքային ոստիկանության շենքին՝ «Ռասիզմը սպանում է» և «Սևերի կյանքը կարևոր է» գրառումներ պարունակող պաստառներով:
Հինգշաբթի օրը բողոքի ակցիաներ են անցկացվել նաև ամերիկյան այլ քաղաքներում:
ԱՄՆ նախագահ Օբաման հայտարարել է, որ այդ դեպքը խոսում է երկրում առկա «ավելի խորը խնդիրների մասին»: Միևնույն ժամանակ իրավապաշտպան շարժման ակտիվիստները հայտարարել են, որ երդվյալ ատենակալների դատարանի համակարգը «խափանվել է», եթե կարողանում են նման որոշումներ կայացնել: