Հայերը պիտի իմանան, որ մեզանից ոչ բոլորն են ժխտում եղելությունը. թուրք ռեժիսոր

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Գերմանաբնակ թուրք ռեժիսոր Ֆաթիհ Աքընը դեկտեմբերի 2-ին Ստամբուլում ներկայացրել էր Հայոցցեղասպանության թեմայով նկարահանած իր «The Cut» (Հատում) ֆիլմը, գրում է Ermenihaber.am-ը: Ֆիլմի նախադիտմանը ներկա են գտնվել թուրք հայտնի բազմաթիվ կինոաստղեր և ստամբուլաբնակ հայ նշանավոր դեմքեր, ինչպեսօրինակ աշխարհահռչակ լուսանկարիչ Արա Գյուլերը: Ըստ նախատեսվածի` ֆիլմը Թուրքիայի կինոթատրոններում էկրան կբարձրանա դեկտեմբերի 5-ից:

«Հատում» ֆիլմի սցենարը հեղինակել են ռեժիսոր Ֆաթիհ Աքընը ու Մարտիկ Մարտինը: Գլխավորհերոսի դերակատարը ալժիրցի դերասան Թահար Ռահիմը: Ֆիլմում նկարահանվել են նաև ՍիմոնԱբգարյանը, Արսինե Խանջյանը և այլք: 138 րոպե տևողությամբ ֆիլմի նկարահանումներն անցկացվել ենՀորդանանում, Կանադայում, Գերմանիայում, Կուբայում և Մալթայում: Իտալական, ֆրանսիական,գերմանական և ռուսական համատեղ արտադրության այս ֆիլմի պրոդյուսերական կազմը համալրում ենՌուբեն Դիշդիշյանը, Կարլ Բաումգարտները, Ռեյնհարդ Բրունինգը, Ֆաբիեն Վոնիերը:

Մինչ թուրք և հայ հանդիսատեսի համար կինոդահլիճում ցուցադրվում էր ֆիլմը, աշխարհահռչակռեժիսորի հետ զրուցեցինք ֆիլմի ստամբուլյան շնորհանդեսի մասին: Ermenihaber.am-ի հետ զրույցում Աքընը պատմեց ստամբուլյան ցուցադրության կարևորության, ֆիլմի թեմայի և Թուրքիայում Հայոց ցեղասպանության հարցի ընկալման մասին:

Հարցազրույցը` ստորև.

«Ես ֆիլմը թուրքերի համար եմ նկարահանել»

Եվրոպայում ցուցադրվելուց հետո ֆիլմը վերջապես Ստամբուլում է:

–  Ստամբուլում ֆիլմի ցուցադրումն ինձ առանձհատուկ կարևորություն ունի:

Ինչու՞:

– Որովհետև իրականում ես այս ֆիլմը թուրքերի համար եմ նկարահանել, որպեսզի դիտենք,ուսումնասիրենք, ճանաչենք մեր անցյալը:

Կարելի՞ է ասել, որ ֆիլմը Հայոց ցեղասպանության մասին է:

– Ֆիլմը մի հայ դարբնի պատմությունն է, ով Ցեղասպանության ընթացքում կորցնում է իր ընտանիքը,ինքն էլ` աքսորվում: Նրան հաջողվում է ողջ մնալ: Տարիներ անց իմանում է, որ իր աղջիկները ողջ են ու երկար ճանապարհ է անցնում նրանց գտնելու համար: Ֆիլմի պատմությունը սա է: Ուստի, երբ ասումեմ` ֆիլմը Ցեղասպանության մասին չէ, նկատի ունեմ որ ցեղասպանության մասին պատմելու համարպետք է առնվազն 12 ժամանոց փաստագրական ֆիլմ նկարահանել: Իմ ֆիլմում ցեղասպանության թեմանծառայում է որպես «Background»: Սակայն ֆիլմում արծարծվող թեման ակամա տանում է դեպիՑեղասպանություն:

Հայոց ցեղասպանության հարցով ե՞րբ եք սկսել հետաքրքրվել:

– Երիտասարդությանս տարիներին: Երբ 18-20 տարեկան էի, իմացա, որ նման բան է եղել: Հետոսկսեցի ուսումնասիրել: Կարդում էի ձեռքս ընկած ամեն բան, ինչ կվերաբեր այդ թեմային, լիներ գիրք,փաստաթուղթ կամ թե պատմություն: Ի դեպ, բավականին շատ չհրապարակված պատմություններ կան,կարևոր պատմություններ: Պետք է բոլորն իմանան դրանց մասին:

Ըստ Ձեզ` թուրք հանրությունը պատրա՞ստ է այս ֆիլմին:

Ինքներդ տեսաք, թե ինչ բազմություն է հավաքվել:

«Չես ընդունում, մի ընդունիր, բայց ինձ արտահայտվելու ազատություն տուր

Սպասու՞մ էիք նման արձագանքի:

Հույս ունեի, որ այսպես կլինի: Հիմա Թուրքիայում հանրությունը փոխվել է: Մի քանի տարի առաջ«Հայոց ցեղասպանություն» արտահայտությունը ազատորեն չէիր կարող ասել: Իսկ այսօր նույնիսկթերթերում են գրում: Իմ կարծիքով դա կարևոր առաջխացաղում է: Այդ բառից չպետք է վախենալ: Ուբացի այդ ես այսպես եմ կարծում. «Դու չես ընդունում դա, մի ընդունիր, ես քեզ չեմ համոզում, բայց ինձարտահայտվելու ազատություն տուր»:

Ունե՞ք այդ ազատությունը: Հարցազրույցներից մեկում ասել էիք՝ «Հանուն արվեստի արժե մեռնել»:Սպառնալիքներ ստանո՞ւմ եք:

– Սկզբնական շրջանում, այո, ստանում էի, իսկ հիմա լուրջ բան չկա: Միայն թե մերձավոր շրջապատս՝ծնողներս, ընկերներս, շարունակ անհանգստանում են ինձ համար, իսկ դա ինձ լարվածություն մեջ էգցում: Բայց այդ լարվածությունն էլ է վերահսկելի:

«Պետք է մեր «երեկը» իմանանք, որ այսօր կարողանանք առաջ քայլել»:

Ըստ Ձեզ` ֆիլմը Հայոց ցեղասպանության ճանաչման գործում իր ներդումը կունենա՞:
– Աստված տա, որ ունենա: Նույնիսկ եթե ֆիլմը քիչ մարդու սրտին հասնի, միևնույն է, ողջ մարդկությանհամար դրական քայլ կլինի: Պետք է մեր «երեկը» իմանանք, որ այսօր կարողանանք առաջ քայլել: Բայցշատ մարդ չի ցանկանում տեղեկանալ իր անցյալի մասին:

Ֆիլմը Հայաստանում ցուցադրելու ծրագրեր ունե՞ք:

– Հայաստանից ես այս տարի ցուցադրելու հրավեր ստացա, սակայն վենետիկյան կինոփառատոնինմասնակցելու պատճառով չհասցրեցի: Աստծո հաջողությամբ 2015-ին կցուցադրվի: Կցանկանամ ֆիլմնանպայման տանել Երևան և հասցնել հայ հանդիսատեսին:

«Հայերը պիտի իմանան որ մեզանից ոչ բոլորն են ժխտում եղելությունը:»

Ֆիլմը պարունակում է հայերի նկատմամբ գործադրված դաժանությունների սարսափելի տեսարաններ: Գուցե դրանք ավելացնե՞ն հայ կինոդիտողի զայրույթը: Ի՞նչ կասեք հայ հանդիսատեսին:

Սա ցավոտ պատմություն է, բայց մեր համատեղ պատմությունն է: Այն փաստը, որ ֆիլմը նկարահանվելէ թուրք ռեժիսորի կողմից, գուցե հայերի մոտ ինչ-որ չափով հանդուրժողականություն առաջացնի:Սփյուռքում ինձ հանդիպած հայերը նախ զարմանում էին, որ ֆիլմի ռեժիսորը թուրք է, ապա ասում, որ վաղուց էին …




Լրահոս