Նախախորհրդարանի զրուցակիցն է «100-ամյակը առանց ռեժիմի» շարժման առաջնորդ, Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար Ժիրայր Սեֆիլյանը, ով զուգահեռներ է անցկացնում պատերազմի տարիների եւ մեր օրերի միջեւ՝ շեշտելով, որ նույնիսկ ամենադժվար իրավիճակիներից կա ելք:
«Այն, որ երկրում շուտափույթ փոփոխություններ են պետք, փաստ է, եւ այս հարցում խնդիր չունենք մեր ժողովրդին համոզելու: Բայց թե որքանո՞վ է դա հնարավոր, մենք աշխատանք ունենք տանելու եւ մեզ հաջողվելու է ժողովրդի զգալի մասին փոխանցել այդ վստահությունը: Պատերազմի տարիներին նույնպես շատ քչերին էին հավատում, որ, օրինակ, Աղդամը հնարավոր է ազատագրել: Կարճ ժամանակ անց այն մարդիկ, այն արցախցիները, որոնք Աղդամի ազատագրումը բառի բուն իմաստով անհնար էին համարում, իրենց իսկ ձեռքով ազատագրեցին այն»,-նշել է նա:
Մանրամասները՝ տեսանյութում