Նաիրիտցիները կրկին բողոքի են դուրս եկել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր վաղ առավոտից «Նաիրիտ» գործարանի աշխտակիցները կրկին բողոքի ակցիա են կազմակերպել: Այս անգամ նրանք հավաքվել են «Նաիրիտ»  գործարանի մասնաշենքի մոտ:

Նաիրիտցիները ցանկանում են հանդիպել տնօրենին, առաջարկել և ներկայացնել իրենց պահանջները: Նաիրիտցիները ցանկանում են ստանալ իրենց մի քանի ամսվա աշխատավարձը:

Նշենք, որ երեկ էլ գործարանի աշխատակիցները հավաքվել էին նախագահականի մոտ: Նրանց երեկ խոստացվել էր վճարել մեկ ամսվա աշխատավարձը, սակայն հստակ որևէ ժամկետ այդպես էլ չէր նշվել:




Լրահոս