Խոշոր ավտովթար Երեվան-Գյումրի ավտոճանապարհին գտնվող. կա զոհ (լուսանկարներ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Այսօր՝ հունիսի 9-ին, ժամը 13.30-ի սահմաններում Երևան-Գյումրի ավտոճանապարհի 38.5 կմ հատվածում՝ Արջի թաթ ռեստորանային համալիրի դիմաց իրար են բախվել Մերսեդես Բենց մակնիշի 27 ՍՍ 656 համարանիշի և Մազդա Միլենա  մակնիշի 31 ՕՏ 103 համարանիշի ավտոմեքենաները:
Ինչպես դեպքի վայրից armlur.am  -ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի արդյունքում մարմնական վնասվածքներով 4 հոգի տեղափոխվել են Աշտարակի բժշկական կենտրոն: Հիվանդանոցում Մազդայի վարորդ Արագածոտնի մարզի Շամիրամ բնակիչ 24-ամյա Սուրիկ Ամարյանը, իսկ վիրավորներն են նույն գյուղի բնակիչ 48-ամյա Նազիկ Ամարյանը, 2-ամյա Ալինա Ամարյանը և Մերսեդեսի  վարորդ՝ Աշտարակ քաղաքի բնակիչ 30-ամյա Արկադի Գրիգորյանը: Վթարից հետո Մազդան բախվել է ԶԻԼ  մակնիշի 13 ՕԼ 116 համարանիշի ավտոմեքենային:
Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի




Լրահոս