ԱՄՆ-ի Կոնգրեսի ներկայացուցիչների պալատն արգելափակել է Բարաք Օբամայի իմիգրացիոն բարեփոխումը, որը թույլ է տալիս 5 միլիոն ներգաղթյալի խուսափել արտաքսումից. տեղեկացնում է BBC-ն:
219 ձայնով ընդունված թիվ 197 բանաձևում ասվում է, որ Օբամայի հրամանագիրն «օրինական ուժ և իրավաբանական հետևանքներ չունի»:
Սպիտակ տան իրավաբանները, հավանաբար, կեզրակացնեն, որ արձանագրությունը հանձնարարական բնույթ է կրում, և նախագահը կարող է այն անտեսել:
Այդուհանդերձ, տարաձայնություններն ընդդիմադիր հանրապետականների հետ, ովքեր հունվարից կվերահսկեն Կոնգրեսի երկու պալատները, կարող են դժվարություններ առաջացնել 2015թ. բյուջեի ընդունման ժամանակ:
Հանրապետականներն արդեն ակնարկել են, որ թույլ չեն տա ֆինանսավորել Օբամայի նախաձեռնությունը: