
Ավելի քան 60 մարդ կուրացել է Հնդկաստանի Փենջաբ նահանգի շարժական հիվանդանոցներից մեկում կատարված աչքերի զանգվածային վիրահատությունից: Ինչպես տեղեկացնում է Times of India պարերականը, միջադեպը տեղի է ունեցել կատարակտի բուժման նպատակով ստեղծված ոչ կառավարական շարժական հիվանդանոցներից մեկում:
Ամպիտսարա քաղաքի իշխանությունները տեղեկացնում են, որ քաղաքային հիվանդանոց է տեղափոխվել 16 մարդ, ովքեր այդ հիվանդանոցում արված վիրահատության պատճառով զրկվել են տեսողությունից: Նա նշել է, որ տուժածների ընդհանուր թիվը կազմում է 60 մարդ:
Բժիշկների վկայությամբ՝ բոլոր հիվանդներն ընդմիշտ զրկվել են տեսողությունից, իսկ վիրահատություններն անցկացվել են խիստ հակասանիտարական վիճակում: