
Այսօր ժամը 15.33-ին ուժեղ անձրևի հետևանքով փլուզվել է Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքի Զ. Անդրանիկի փողոցում գտնվող ճանապարհային պատնեշը և Նալբանդյան փողոցի 90 տան պատը: Գավառի ՃՇՇ ՓԲԸ-ի աշխատակիցներն իրականացնում են պատնեշի վերականգնման և ճանապարհի վերանորոգման աշխատանքներ: Փլուզումից քաղաքացիները չեն տուժել: