Մոսկվայի արևելքում երեք այրված դի է հայտնաբրվել:
Ինչպես տեղեկացրել է իրավական մարմինների աղբյուրը, Խալտուրինսկի փողոցի թիվ 20 տան մոտ հրկիզվել են «Ռենո լոգան» և «Նիսան Պրիմերա» ավտոմեքենաները:
Առաջին մեքենայի սրահում երեք մարդու դիակ են գտել: Նրանց մարմինները խիստ այրված են, ինչը դժվարացնում է նրանց անձերի պարզումը:
«Ինտերֆաքս» գործակալության տեղեկություններով՝ այդ մարդկանց մահը կարող է քրեական պատճառներ ունենալ: