Ռուսաստանի առաջնության 16-րդ տուրում Մոսկվայի «Սպարտակ»-ը 1:1 հաշվով էր ավարտել «Ռոստով»-ի հետ հանդիպումը: Հայաստանի հավաքականի և մոսկովյան ակումբի հարձակվող Յուրա Մովսիսյանը 63 րոպե էր անցկացրել մարզադաշտում: Խաղից հետո «Սպարտակ»-ի նախկին ֆուտբոլիստ Եգոր Տիտովը խոսել է Մովսիսյանի և Արտյոմ Ձյուբայի համագործակցության մասին:
«Մովսիսյանը և Ձյուբան հազվադեպ են միասին լինում խաղադաշտում, այդ պատճառով էլ նրանք համագործակցված չեն աշխատում: Հաճելի էր տեսնել, որ «Սպարտակ»-ը խաղադաշտ էր դուրս եկել հարձակվողական կազմով: Սակայն Մովսիսյանը մնացել էր Ձյուբայի ստվերում, քանի որ հարմարվել էր խաղալ միայնակ»,- նշել է Տիտովը: