Ինչու շատ ԲՀԿ-ականներ չմասնակցեցին ԵՏՄ քվեարկությանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մենք հստակ դեմ ենք քվեարկել 2015թ. պետական բյուջեի նախագածին, և դա եղել է ոչ թե ընդամենը ֆինանսական փաստաթղթին դեմ քվեարկել, այլ հստակ մոտեցում: Այս մասին այսօր ԱԺ ճեպազրույցների ժամին հայտարարեց ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը:

Անդրադառնալով ԵՏՄ անդամակցությանն իրենց քվեարկությանը` ԲՀԿ պատգամավոև Ստեփան Մարգարյանը նշեց, որ իրենց դիրքորոշումը եղել է կողմ քվեարկելը:

«Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանն իր գործընկերներին հորդորել էր հիվանդանալ և չգալ քվեարկության: Լրագրողի այն հարցին, թե արդյոք ԲՀԿ-ի շատ պատգամավորներ հետևել են Փոստանջյանի ելույթին և չեն եկել, Ստեփան Մարգարյանը պատասխանեց.

«Չեն հիվանդացել, մարդ կա՝ բացակա է եղել: Կան մարդիկ, որոնք ներկա չեն եղել, չեն քվեարկել: Դա անհատական դիրքորոշում է եղել, իրենց հարցրեք: Կոնկրետ Նաիրա Զոհրաբյանը երկրից բացակայում էր, դրա համար չի մասնակցել»:

Հարցին՝ հանուն ինչի՞ է ընդունվել այս որոշումը՝ Ստեփան Մարգարյանը պատասխանեց՝ հանուն ՀՀ անվտանգության. «Երբ մենք մեր հարաբերությունները խորացրեցինք Եվրոասոցացման երկրների հետ, դա դառնում էր, կարծեք, վտանգավոր, որովհետեւ ՀՀ-ն չունի այն ռեսուրսները, ինչպիսիք ուներ Ուկրաինան: Մենք ասել ենք, որ կարծես մինչեւ վերջ հաշվարկված չի այն կուրսը, որով մենք գնում ենք: Մենք այն ժամանակ հայտարարել ենք այդ մասին: Մենք չեզոք մնալու շանս ունեինք, դա մենք չենք օգտագործել ցավոք»:




Լրահոս