Եռյակի ձևաչափում կուսակցությունները ազատ են շարունակելու կուսակցական գործունեությունը: Անդրադառնալով «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի հրավիրած քաղաքական ժողովին՝ այս մասին նշեց ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը:
«Րաֆֆի Հովհաննիսանի միջոցառումը չի վնասում եռյակին, եթե կա ցանկություն, մարդիկ մեր շարքերից կարող են մասնակցել: Եթե ես նիստից ազատված լինեմ, կմասնակցեմ»,-ասաց նա:
Խմբակցության մյուս պատգամավոր Ստեփան Մարգարյանը ևս նույն պատասխանը տվեց. «Եթե պարոն Մելքումյանը նիստ ունի, ես էլ ունեմ»:
Նշենք, որ քաղաքացիական ժողովը տեղի կունենա 17:00-ին՝ Ազատության հրապարակում: