Դատարանը հրաժարվել է շիմպանզե Թոմիին անձ ճանաչել (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նյու Յորքի հարևանությամբ գտնվող Օլբանի քաղաքի դատարանը հրաժարվել է անձ ճանաչել 26-ամյա Թոմի շիմպանզեին: Այդ պարտությունը զրկել է շիմպանզեին ազատ արձակվելու հույսից:

Թոմին բնակվում է Նյու Յորքի ֆերմաներից մեկում:

«Կենդանիների պաշտպանության ծրագրի» ներկայացուցիչները դատարանում պնդում էին, որ Թոմին ոչ թե իր է, այլ` «անձնավորություն», այդ պատճառով նա պետք է մարդկանց հետ միևնույն իրավունքներն ունենա, այդ թվում նաև՝ ազատ լինելու իրավունք. պարզաբանում է ТАСС-ը:

Կենդանիների պաշտպանները պնդում էին, որ Թոմին խոնավ նկուղի փոքր վանդակից անմիջապես պետք է տեղափոխվի արգելոց: Սակայն դատարանը որոշել է, որ շիմպանզեները չեն կարող մարդկանց նման իրավունքներ ունենալ, քանի որ նրանք սոցիալական պատասխանատվություն չեն կրում:




Լրահոս