Բերինգի ծովում զոհվել է խորտակված նավի անձնակազմի կեսը (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հարավկորեական Oriong-501 ձկնորսական նավի խորտակման հետևանքով զոհերի թիվը հասել է 27-ի: Դեկտեմբերի 5-ին փրկարարները ևս յոթ դիակ են հայտնաբերել: Փրկարարական աշխատանքներին մասնակցում է հարավկորեական 4 նավ և ռուսական «Վլադիմիր Բրադյուկ» նավը:

Հարավկորեական Պուսան քաղաքից որոնումների շրջան է ուղևորվելու ևս մեկ նավ, որը և կվերցնի բոլոր զոհերի դիակներն ու փրկվածներին. տեղեկացնում է ТАСС-ը:

Հիշեցնենք, որ խորտակված նավի 60-հոգանոց անձնակամը բաղկացած է եղել Հարավային Կորեայի, Ինդոնեզիայի և Ֆիլիպինների քաղաքացիներից: Նավում գտնվող ռուսաստանցի տեսուչն ու ևս վեց մարդ փրկվել են: Ռուսական նավը դադարեցրել է ակտիվ որոնումները, սակայն շարունակում է մոտակայքում մնալ:




Լրահոս