
Բելառուսում երեք տղամարդ գնչուի են ձերբակալել, որոնք կասկածվում են ձի գողանալու մեջ:
Ինչպես տեղեկացրել են Մինսկի մարզի ՆԳ վարչությունից, ձիերի գողություն է կատարվել մարզի տարբեր շրջաններում:
Հանցագործներին հաջողվել է գտնել վկաների ցուցմունքների շնորհիվ, որոնք նկարագրել են կողոպտիչներին իբրև «բավականին արևելյան տիպի» տղամարդկանց, ովքեր տեղաշարժվում են սպիտակ գույնի միկրոավտոբուսով:
Պարզվել է, որ ձիերի գողերը նախկինում թմրավաճառության համար դատապարտված ազգությամբ գնչու Մոգիլյով քաղաքի բնակիչներ են:
Ձերբակալվածները պնդում են, որ սերը դեպի ձիերը նրանց արյան մեջ է, և ձի նրանք գողացել են՝ գնալով նախնիների հետքերով և չկարողանալով դիմադրել արյան կոչին: