
հունիսի 10-ին, Լոռիի մարզի Սպիտակ քաղաքի ,Համոյի օբյեկտե-ի տարածքում գտնվող լճակում մարդ է խեղդվել:
Ինչպես armlur.am- հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական վարչության փրկարար ջոկատը: Նրանք լճակում իրականացնում են որոնողական-փրկարարական աշխատանքներ:
Ավելի ուշ պարզվել է, որ ջրահեղձ եղածը Շիրակի մարզի Ախուրյան գյուղի բնակիչ, 22-ամյա Հարություն Վաչագանի Կնյազյանն է: Գագիկ Շամշյանի տեղեկություններով, խեղդվողը փորձել է փրկել ավելի վաղ ջուր մտած եղբորը, սակայն մոտենալ փորձել է հակառակ ափից:
Նրան չի հաջողվել մոտենալ եղբորը, որին, սակայն, փրկել են նրան ավելի մոտ գտնվող մարդիկ: Իսկ Հարություն Կնյազյանն այնուհետեւ չի կարողացել դուրս գալ ջրից:
Լուսանկարները` Գագիկ Շամշյանի