
Անգլիայի ընթացիկ առաջնությունում «Մանչեսթեր սիթի»-ի ֆուտբոլիստ, Արգենտինայի հավաքականի հարձակվող Սերխիո Ագուերոն կարողացել է արդեն 14 գոլի հեղինակ դառնալ։
«Daily Mail» պարբերականը մի վիճակագրություն է ներկայացրել, որից պարզ է դառնում, որ Ագուերոն Պրեմիեր լիգայի պատմության ամենավտանգավոր հարձակվողն է։
Անգլիական ակումբի կազմում ֆուտբոլիստը 101 հանդիպում է անցկացրել և դարձել 66 գոլի հեղինակ: Նրան միջինը 108 րոպե է պահանջվել գոլի հեղինակ դառնալու համար:
Երկրորդ հորիզոնականում է հայտնվել ֆրանսիացի հարձակվող Թիերի Անրին, իսկ եռյակը եզրափակել է հոլանդացի Ռուդ վան Նիստերլրոյը: