
Sheraton on the Park հյուրանոցը չինական Sunshine Insurance Group Corporation ներդրողին է վաճառվել 463 մլն ավստրալական դոլարով (մոտ 389 մլն ԱՄն դոլար). տեղեկացնում է միջազգային JLL ընկերությունը:
Sheraton on the Parkը 5-աստղանի հյուրանոց է Սիդնեյում, որն ունի 557 համար: Գործարքը դարձել է խոշորագույնը Ավստրալիայի հյուրանոցային շուկայի պատմության մեջ:
Մինչ այդ ռեկորդը պատկանում էր Սիդնեյի Four Seasons հյուրանոցին, որը 2013թ. վաճառվել էր 340 մլն ավստրալական դոլարով (մոտ 285 մլն դոլար):