
Ռուսաստանը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործում կշարունակի աջակցել կողմերին: Այս մասին շվեյցարական Բազելում կայացած ասուլիսի ժամանակ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը:
«Երեկ մենք հանդես ենք եկել համատեղ հայտարարությամբ, որում ընդգծել ենք, որ կողմնակից ենք հակամարտության լուծմանը՝ տարածքային ամբողջականության, ուժի չկիրառման և ազգերի ինքնորոշման սկզբունքների շրջանակներում:
Այդ հակամարտությունը վաղուց սկիզբ առած բարդ հակամարտություն է: Այդ իսկ պատճառով դրա լուծումը հեշտ չի լինելու: Սակայն մենք ցանկանում ենք շարունակել խաղաղ գործընթացը և զարգացնել երկխոսությունը կողմերի միջև: Մենք հավատում ենք, որ կողմերը ևս կձեռնարկեն հակամարտության կարգավորման համար անհրաժեշտ քայլերը: Մենք՝ որպես համանախագահող երկիր,ա պատրաստ ենք սատարելու գործընթացին», – ասել է Լավրովը: