Այսօր՝ դեկտեմբերի 5-ին, «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» բորսայում դոլարի առքուվաճառք տեղի չի ունեցել։ Ֆինանսական շուկայի խաղացողները պատրաստ են եղել 1 ԱՄՆ դոլարի դիմաց վճարել 445 դրամ, սակայն դոլարի առաջարկ ընդհանրապես չի եղել։
Արդեն չորրորդ անընդմեջ օրն է, որ բորսայում դոլարի առաջարկ չկա։ Կանխիկ արտարժույթի շուկայում դրամը շարունակում է արժեզրկվել։
Ըստ Rate.am համակարգի, ժամը 15։30-ի դրությամբ, ՀՀ բանկերը դոլարը գնում են միջինը 447 դրամով, վաճառում՝ 458 դրամով։ Որոշ բանկերւում դոլարի վաճառքի գինը հասնում է 465 դրամի։