
Այսօր՝ հունիսի 11-ին ԵԱՀԿ գործող նախագահ, Իռլանդիայի արտգործնախարար Իմոն Գիլմորը տարածաշրջանային այցի շրջանակներում կժանանի Հայաստան։
Ըստ ԵԱՀԿ պաշտոնական կայքի՝ Գիլմորն հանդիպումներ է ունենալու Հայաստանի իշխանությունների և քաղաքական կուսակցությունների նեկայացուցիչների հետ։
Հաղորդագրության համաձայն, Հայաստան այցի ընթացքում քննարկվելու են ԼՂ հակամարտության բանակցային գործընթացին առնչվող հարցեր: Երևանում նախատեսված է նաև Գիլմորի ամփոփիչ մամուլի ասուլիսը: Հայաստանից Գիմորն կուղևորվի Վրաստան, այնուհետև Ադրբեջան: