
Բելգիայի Անտվերպեն քաղաքի դատարանն իրավաբանական արարողակարգում տեղ գտած սխալի պատճառով ուրբաթ օրն արդարացրել է թմրանյութերի վաճառքով զբաղվող բանդայի 46 անդամի. տեղեկացրել է Le Soir թերթը:
Ոստիկանների կողմից հանցագործների հեռախոսային խոսակցությունների գաղտնալսման մի մասը դատախազությունը համարել է անվավեր, ինչն ամբողջությամբ տապալել է գործը:
Դատախազության տվյալներով՝ բանդան 2007-2010թթ. հազարավոր հաճախորդների վաճառել է զգալի քանակությամբ հերոին և կոկաին:
Դատապարտյալներին սպառնում էր մինչև 4,5 տարվա ազատազրկում: