
ՀԱԿ պատգամավոր Լևոն Զուրաբյանը կարծում է, որ, ինչպես ցանկացած ոգ, այնպես էլ Րաֆֆի Հովհաննիսյանը կարող է իր ուրույն տեսակետն ունենալ երկրում ծավալվող քաղաքական իրադարձությունների մասին:
«Մենք այն կարծիքին ենք, որ ցանկացած քաղաքական ուժ, այդ թվում և Րաֆֆի Հովհաննիսյանը, կարող է իր տեսակետն ազատորեն հայտնել, քաղաքացիական ժողովներ անցկացնել, բայց մեր խորին համոզմամբ` քաղաքական իրադարձություններն ավելի արդյունավետ հունով կարող են ընթանալ, եթե լինեն եռյակի բոլոր անդամների մասնակցությամբ»,- լրագորղների հետ զրույցում նշեց Լևոն Զուրաբյանը:
Վերջինս խոսեց նաև ՀԱԿ-ի և իշխանությունների անհամաձայնությունների մասին:
«Շատ հարցերում ՀԱԿ-ի և իշխանությունների տեսակետները տարբեր են լինում, սակայն, բազմիցս նշել ենք` քանի որ մենք լուրջ քաղաքական ուժ ենք, պետք է համակերպվենք մեր ստանձնած մի քանի պարտավորությունների հետ: Ասածս հատկապես վերաբերվում է Հայաստանի` որոշ միջազգային պայմանագրերին անդամակցելուն»,- նշեց Լևոն Զուրաբյանը: