
Կատալոնական «Բարսելոնա»-ի ֆուտբոլիստ Լիոնել Մեսսիի դեղին քարտը չեղյալ է համարվել: Ֆուտբոլիստն այն ստացել էր Իսպանիայի առաջնության շրջանակներում կայացած «Վալենսիայի» հետ հանդիպման ժամանակ (1:0):
Նշենք, որ «Բարսելոնա»-ի գոլից հետո Մեսսիի գլխին ջրով լցված շիշ էր դիպել, որը նետել էին մարզադաշտից։ Երբ Մեսսին բողոքներով մոտեցել էր մրցավարին, դեղին քարտ էր ստացել և որպես պատճառաբանություն նշվում էր այն հանգամանքը, թե նա միտումնավոր ժամանակ է ձգում։
Կատալոնական ակումբը դիմել էր ՈւԵՖԱ՝ որոշումը բողոքարկելու պահանջով և այն դրական եզրակացություն էր ստացել: