Ինչպես արդեն հայտնել էինք, «Ժառանգություն» կուսակցությունն այսօր Ազատության հրապարակում քաղաքացիական ժողով էր հրավիրել: Առաջինը ելույթ ունեցավ կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը:
«Մի քանի շաբաթ առաջ այս հարթակից, երբ ավելի շատ մարդ կար, իհարկե հայտնի պատճառներով, ճղեցի ելույթս, հիմա կուզեի երկու պարբերություն ընթերցել ճղված ելույթիցս: Այս աշխարհի վրա մեր երկրում ոչ մի անշրջելի բան չկա, ոչ մեկը լուսանցքային չէ, ամեն մարդ կապ ունի մեր երկրի, մեր հայրենիքի և մեր ապագայի հետ: Հայաստանում ժամանակի կեսն է, մարդիկ գործ չունեն և դա ցավալի է մեզ համար:
Նրանք և մենք միասին հետաքրքրվում ենք, թե ինչ կարելի է անել, որ վերականգնվի այդ աշխատատեղը: Ամոթ բան չկա, որովհետև մենք բոլորս վախենում ենք, քանի որ սա խաղ չէ: Այժմ Հայաստանը պայքարում է: Ես շատ դաժան պահեր և անկման ժամանակներ եմ տեսել: Բոլորս՝ այդ փորձություններից հետո, բոլորս միավորվեցինք:
Մեր այս երկիրը չի կարող տապալվել մեկ հարվածից, ո՛չ ներսից, ո՛չ հյուսիսից, ո՛չ էլ Արևմուտքից», – հայտարաել է նա::