
Ռուսաստանի արևմտասիբիրյան տրանսպորտային դատախազությունը ստուգում է իրականացնում գնացքով արջին վրաերթ անելու փաստի կապակցությամբ:
Նախնական տվյալներով՝ միջադեպը տեղի է ունեցել դեկտեմբերի 4-ին՝ գիշերվա ժամը 2-ի սահմաններում, Նորիլսկ քաղաքի շրջաններից մեկում: Կենդանու հանդեպ դաժան պահվածքի տեսագրությունը համացանցում են տեղադրել վագոնավարները:
Թե ինչով է ավարտվել վրաերթը, հայտնի չէ, քանի որ իրավապահները արջի դիակը չեն գտել:
Կենդանուն փնտրում են արդեն մեկ օր: Իրավապահները դիմել են տեղի բնակիչներին՝ խնդրելով արջին հանդիպելու դեպքում հայտնել ոստիկանությանը: