
Չինաստանի կենտրոնական, արեւելյան եւ հարավարեւմտյան տարածաշրջաններում տեղատարափ անձրեւների պատճառով զոհվել Է հինգ մարդ, ավելի քան 690 հազարը տուժել: Հորդառատ անձրեւներն անցած հանգստյան օրերին տեղացել են կենտրոնական Չինաստանի Հունանի նահանգում, Ցզյանսիի արեւելյան նահանգում եւ Գուայչժոուի արեւմտյան նահանգում: Շուրջ 48 հազար հեկտար գյուղատնտեսական հանդակները տուժել կամ լիովին ոչնչացել են :
Տարերքի հարվածի հետեւանքով տեղի գետերում ջրի մակարդակը հասել Է կրիտիկական նշագծին:Օդերեւութաբանների կանխատեսումների՝ առաջիկա երկու օրը երկրի այդ շրջաններում դարձյալ առատ տեղումներ կլինեն: