
Կիրակի օրը Մեծ Բրիտանիայի վարչապետ Դ. Քեմերոնն ու իր կինը պատահաբար իրենց 8-ամյա դստերը` Նենսիին թողել են հանրային զուգարանում։ Միջադեպը Վարչապետը ընտանիքի եւ ընկերների հետ մեկնել է պանդոկ։ Ճաշի ընթացքում Նենսին գնացել է զուգարան, իսկ Քեմերոնը չի նկատել եւ լքել են պանդոկը։
Անցնելով 4 կմ ճանապարհ`ամուսինները հասկացել են, որ աղջիկը չկա։ Արագ զանգահարել են պանդոկ եւ տեղեկացել են, որ դստեր հետ ամեն ինչ կարգին է։