
Հայաստան բնական գազի մատակարարումը հունիսի 10-ի ժամը 15:30-ին վերականգնվել է: Այս մասին armlur.am-ին տեղեկացրին “ՀայՌուսգազարդ” ընկերությունից: Գազամատակարարումը դադարեցվել էր հունիսի 8-ին` “Ղազախ- Սագուրամո” 1000 մմ տրամագծով մայրուղային գազատարի վրա վթարավերականգնողական աշխատանքներ կատարելու պատճառով: