
Մեզ սպասվում են դժվարին օրեր. թե՛ սոցիալական վիճակն է վատթարանալու, թե՛ քաղաքական ճգնաժամն է ավելի ցայտուն դառնալու: Այս մասին այսօր քաղաքացիական ժողովի ժամանակ հայտարարեց «Ժառանգություն» կուսակցության անդամ Զարուհի Փոստանջյանը:
«Ես հավատում եմ՝ մենք ճգնաժամից հաղթանակած ենք դուրս գալու: Մենք պետք է լծվենք գործի և գործողություն կատարենք: Պետք է ցուցաբերենք միասնական կամք. դա կարող է լինել գործադուլներ, նստացույցներ:
Երեկվա քվեարկությունն իրապես դավաճանների քվեարկություն էր: Նրանք քաջ գիտակցում էին, թե ինչի համար էին կողմ կամ դեմ քվեարկում», – ընդգծեց նա:
Հիշեցնենք, որ երեկ խորհրդարանում քվեարկության դրվեց ՀՀ՝ ԵՏՄ անդամակցության մասին պայմանագիրը, որին դեմ քվեարկեց 7 պատգամավոր: