
Վերջին 3 օրում Հայաստանի եւ Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում ադրբեջանական կողմը բազմիցս խախտել է հրադադարի ռեժիմը` սահմանի հյուսիս-արեւելյան հատվածում: Հրադադարի վերջին խախոտւմն արձանագրվել է հունիսի 9-ի լույս 10-ի գիշերը: Հայաստանի զինված ուժերը վստահորեն ապահովում են սահմանների պաշտպանությունը շփման գծի ողջ երկայնքով: Հրաձգությունը կրել է անկանոն բնույթ, հայկական կողմից զոհեր եւ վիրավորներ չկան: