
Դեկտեմբերի 6-ը համարվում է ձմռան ամենալուսավոր օրը:
Հենց այս օրը Ֆրանսիայի Լեոն քաղաքում նշում են որպես լույսի տոն: Քաղաքի բնակիչներն իրենց պատուհաններին մոմեր են վառում, իսկ փողոցներում չեն մարում բազմաթիվ լամպերն ու լուսամփոփները:
Տոնի մասսայականության մասին խոսում են թվերն ու փաստերը, միայն մեկ տոնակատարության ժամանակ կազմակերպվում է ավելի քան 80 լուսային ներկայացում, վառվում է ավելի քան 8 միլիոն փոքր մոմ, իսկ քաղաքն այդ օրն այցելում է մոտ 4 միլիոն զբոսաշրջիկ: Գուցե հենց սրանով է բացատրվում նաև արդեն լեգենդ դարձած այն համոզմունքը, որ տարվա այս օրը ծնվում են բացառապես բարի մարդիկ: