
Հունիսի 10-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում: Ինչպես armlur.am -ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, “Օպել Վեկտրա” մակնիիշի 31 ՕԼ 873 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Սպիտակ-Գյումրի ավտոճանապարհի 7-րդ կմ-ում Շիրակամուտ գյուղի սկզբնամասում դուրս է եկել ճանապարհի երևեկելի գոտուց, բախվել երկաթե արգելապատնեշներին, այնուհետև կամուրջի երկաթե սյանը, և մոտ 7 մետր գլխիվայր գլորվելով ընկել ձորը: Վիրավորներից են Գյումրի քաղաքի բնակիչներ 22-ամյա Վազգեն Սվարյանը, 24-ամյա Արմեն Սիմոնյանը, 20-ամյա Գևորգ Գևորգյանը, 22-ամյա Գրիգոր Մինասյանը: Երեքին տեղափոխել են Գյումրիի Գյուլբենկյանի անվան հիվանդանոց, իսկ մեկին` Սպիտակի բժշկական կենտրոն:
Վթարի վայրում հավաքվաածները ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանին պատմել են, որ վարորդն ու բոլոր վիրավորները Գյումրի քաղաքի Տրդատ ճարտարապետ 32Ա շենքի բնակիչներ ենմ հարևաններ են և գնում էին քաղաքից դուրս ժամանակ անցկացնելու:
Լուսանկարները` Գագիկ Շամշյանի