Ի՞նչ ձեռքբերումներ և կորուստներ ունեցանք անցնող տարում. հարցում (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հատկապես վերջին իրադարձությունները երևանցիներին հոռետես են դարձրել:

Armlur.am-ը տարվա ամփոփման առաջարկով դիմեց տարբեր տարիքային խմբերի ներկայացուցիչների՝ պատկերն ավելի ամբողջական ունենալու համար, սակայն դրական ձեռքբերումների մասին քչերը խոսեցին:

Անձնական կյանքում ավանդական լավատեսությամբ փոքրիկ հաջողություններն անգամ մարդիկ ձեռքբերում էին համարում, մինչդեռ, խոսելով մեր երկրի ու հասարակության մասին, նշում էին ղարաբաղյան ճակատում ունեցած կորուստերի մասին, ինչպես նաև՝ մատնանշում սոցիալական անմխիթար իրավիճակը:

Արտագաղթի թեման, թանկացումները նույնպես առաջնահերթ խնդիրների շարքում էին մատնանշվում: Երևանցիները մտահոգված են նաև վերջին օրերին թափ առած թանկացումների ալիքով:

Լուսինե Հակոբյան, Տիգրան Սարգսյան




Լրահոս