ՀՀ կրթության և գիտության նախարարությունում այսօր հրավիրված աշխատանքային խորհրդակցության ընթացքում նախարարի պաշտոնակատար Արմեն Աշոտյանը կրթության և գիտության ոլորտի մի շարք գործիչների հանձնել է պարգևներ: Արմեն Աշոտյանի հրամանով ՀՀ ԿԳՆ “Ոսկե հուշամեդալով” պարգևատրվել են՝
Միքայել Հարությունյանը-Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի մեքենագիտության ամբիոնի վարիչ, ՏԳԹ դոցենտ,
Ժենյա Քալանթարյանը -Երևանի պետական համալսարանի Գրականաության տեսության և գրաքննադատության ամբիոնի վարիչ, ԲԳԴ պրոֆեսոր,
Մագդալենա Ջանփոլադյանը -Երևանի պետական համալսարանի Գրականության տեսության ամբիոնի դասախոս, ԲԳԴ, պրոֆեսոր,
Սերգեյ Գյուլնազարյանը-Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի հումանիտար գիտությունների և ֆիզդաստիարակության ամբիոնի դոցենտ,
Հրաչյա Գրիգորյանը – Երևանի տարածաշրջանային թիվ 2 պետական քոլեջի տնօրեն:
ՀՀ ԿԳՆ շնորհակալագրերեվ պարգևատրվել են՝
Ալբերտ Գալոյանը-Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի մեքենագիտության ամբիոնի դասախոս, ՏԳԹ, դոցենտ
Ռուդոլֆ Վաթինյանը -մանկավարժ-կինոգործիչ
Վրեժ Պետրոսյանը- մանկավարժ-կինոգործիչ:
ՀՀ կրթության և գիտության նախարարության պատվոգրով է պարգևատրվել նաև Վանաձորի Մ. Թավրիզյանի անվան արվեստի պետական քոլեջի ուսանող, քանոնահար Նարեկ Ստեփանի Կազազյանը՝ “Եվրոտեսիլ-2012” մրցույթում պատվավոր երրորդ տեղ զբաղեցնելու կապակցությամբ:
Տեղեկանում ենք՝ ՀՀ կրթության և գիտության նախարարության կայքից: