
ՀՀ փաստաբանների պալատի պաշտոնական կայքում տեղադրված հաղորդագրության համաձայն՝ այսօր՝ ՀՀ փաստաբանների պալատի անդամ 366 փաստաբանների կողմից հայտարարված է մեկօրյա գործադուլ: Փաստաբանները դժգոհում են դատական համակարգի ապօրինություններից: Փաստաբանների հանձնախումբը այսօր` ժամը 14:00-ին, Արմենիա-Մարիոթ հյուրանոցի Տիգրան Մեծ դահլիճում կհնադիպեն լրագրողների հետ և կներկայացնեն դատական համակարգում առկա բազմաթիվ խախտումներ և դրանց լուծման ուղիները, ինչպես նաև իրենց պահանջները վճռաբեկ դատարանի կողմից կիրառվող երկակի ստանդարտների վերաբերյալ, ինչպես նաև կհրապարակեն հայտարարության տեքստը: