ԼՈՒՐԵՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱՅՆՔԱՆ ԷԼ ԿՆԱՄԵԾԱՐ ՉԵՆՔ 

Երեկ Ապրիլի 7-ով՝ Մայրության եւ գեղեցկության օրով, ավարտվեց արդեն քանի տարի նշվող կանանց միամսյակը, որն սկսվել էր Մարտի 8-ին՝ Կանանց միջազգային տոնի օրը։ Շատերն են ընդգծում, որ այդ միամսյակը նշելու մեջ ինչ-որ արհեստական, շինծու բան կա, որից ավելի շատ իրենց ապրանքը, ծառայությունները գովազդելու համար օգտվում են տարբեր ընկերություններ, ինչպես նաեւ ծաղկավաճառները։ Իսկ ընդունվո՞ւմ է այդ միամսյակը հայ կանանց, աղջիկների կողմից։
Ինչպես մեզ հետ զրույցում նշեց հաղորդավարուհի Լուսինե Բադալյանը (Լուլու), քանի որ այնքան էլ կնամեծար չենք, Ապրիլի 7-ը հայ բազմաչարչար կանանց ուրախացնելու, ինչպես նաեւ իրենց կին, սիրված զգալու հերթական հնարավորությունն է։ Բայց, իհարկե, տղամարդիկ պետք է ուշադիր լինեն ոչ թե այդ մեկ ամսվա ընթացքում, այլ ամբողջ տարին։ Մեր զրուցակցի համար նախկինում էլ Մարտի 8-ն առանձնապես մեծ տոն չի եղել՝ չնայած թե՛ դպրոցում, թե՛ տանը նշել են՝ ինչպես մյուսները։ Իսկ, ընդհանրապես, տոնը դառնում է իսկական, ուրախություն է պատճառում, տվյալ դեպքում, կանանց ու աղջիկներին, եթե մարդիկ այն նշելու հնարավորություն ունեն։ Իսկ այսօրվա ծանր սոցիալական պայմաններում շատերի համար այդ օրը պարզապես ավելորդ գլխացավանք է դառնում, չնախատեսված ծախսի օր։ «Օրինակ՝ երեխաներիս ուսուցչուհիների տոնը շնորհավորելու համար ստիպված էի մի փունջ կակաչը գնել ութ հազար դրամով։ Իսկ նման շռայլություն քչերը կարող են իրենց թույլ տալ։ Եվ շատ կանայք, աղջիկներ ծաղկեփունջ ստանալիս իրենց պարզապես վատ են զգում, որովհետեւ լավ գիտեն, թե ինչ զոհողությունների է գնացել, ինչերից է իրեն զրկել, ասենք, 34 հազար դրամ աշխատավարձ ստացող տղան իրեն այդ նվերը մատուցելու համար։ Նման միամսյակ, երկու անգամ կանանց տոն նշելը, երեւի թե, ավելի հարուստ երկրներին հատուկ հաճույք է»։
Լ. Բադալյանը վերջում շնորհավորեց բոլոր հայ կանանց, մաղթեց երջանկություն, իղձերի իրականացում, ցանկացավ, որ նրանք բարեկեցիկ կյանքով ապրեն, այդ օրն էլ փորձեն մոռանալ իրենց խնդիրներն ու սրտանց ուրախանան։

 
ՕՊԵՐԱՅԻ ՆՈՐ ՏՆՕՐԵՆԸ

Հայաստանի մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի հրամանով` Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրենի թափուր պաշտոնի մրցույթի արդյունքում թատրոնի տնօրենի պաշտոնում նշանակվել է Անդրանիկ Արզումանյանը:

 

Ռ. ԹԱԹՈՅԱՆ




Լրահոս