
Հունիսի 10-ին՝ Նոր Զելանդիայում, Լեդի Գագան համերգի ժամանակ երկաթե ձողով հարված է ստացել գլխին: Համերգին մասնակցող արտիստներից մեկը պատահաբար մետաղյա ձողով հարվածել է փոփ-աստղի գլխին, սակայն երգչուհին չի դադարեցրել համերգը եւ թաքցնելով ցավը, ավարտին է հասցրել համերգը: Երգչուհու վիզաժիստ Թարա Սավելոն Twitter-ի իր բլոգում գրել է, որ հարվածից երգչուհին ուղեղի ցնցում է ստացել, սակայն, ընդհանուր առմամբ, իրեն լավ է զգում: