Հայաստանը չի կարող շարժվել հոսանքին հակառակ. «Հայոց աշխարհ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հայոց աշխարհ» թերթը գրում է. ««Այս տարի մենք վկան ենք մեր տնտեսության համար խոշոր առեւտրային գործընկեր ՌԴ-ում տնտեսական իրավիճակի վատթարացման, որը բնորոշվեց տնտեսական ակտիվության կրճատմանը զուգահեռ գնաճի արագացմամբ մինչեւ 8.8%, կապիտալի մոտ $90 մլրդ արտահոսքի եւ ՌԴ ռուբլու ԱՄՆ դոլարի նկատմամբ ավելի քան 40% արժեզրկմամբ:

ԱՄՆ դոլարը գլոբալ տնտեսությունում ամրացնում է իր դիրքերն աշխարհի այլ արժույթների նկատմամբ:
Իմիջիայլոց պետք է ասեմ, որ Վրաստանի օրինակը շատ պատկերավոր ձեւով հերքում է բոլոր այն մարդկանց վարկածները, ըստ որի՝ Հայաստանում դրամի արժեզրկման հիմնական պատճառը Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցությունն է: Իսկ այդ դեպքում, Վրաստանում ինչու՞ է լարին արժեզրկվում:

Ակնհայտ է, որ Հայաստանը չի կարող շարժվել հոսանքին հակառակ, եւ այն, ինչ տեղի է ունենում գլոբալ տնտեսությունում, իր արձագանքը պետք է գտնի նաեւ մեր երկրում եւ մեր տնտեսական ցուցանիշներում»,- ասել է նախագահ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ Հայաստանի արդյունաբերողների եւ գործարարների (գործատուների) միության 7-րդ համագումարում ունեցած իր ելույթում»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս