Կարող եք «կպնել» ում ուզում եք, բայց ոչ Ծառուկյանին. Սերժ Սարգսյան. «Հրապարակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հրապարակ» թերթը գրում է. «ՀՀԿ-ԲՀԿ ֆրոնտում հարաբերական դադար է: Երկու կողմերին էլ հրահանգ է եղել` լռել:

ԲՀԿ-ական «բետեեռներին» անձամբ Գագիկ Ծառուկյանն է հրահանգել «ավելորդ բաներ չխոսել»: Իսկ ՀՀԿ-ին, մինչ Գագիկ Ծառուկյան-Սերժ Սարգսյան հանդիպումը, երբ ԳՄ «ծերուկները» պահանջել են լուրջ հակահարված տալ ԲՀԿ-ին, Սերժ Սարգսյանն ասել է` համբերեք:

Հրահանգը հետեւյալն է եղել. կարող եք «կպնել» եռյակի անդամներին` Լեւոն Տեր-Պետրոսյանին, Րաֆֆուն, ում ուզում եք, բայց ոչ Ծառուկյանին: Ըստ մեր աղբյուրի, Սերժ Սարգսյանը կարծում է, որ կկարողանա Ծառուկյանին համոզել փետրվարին լայն կոալիցիայով գնալ սահմանադրական փոփոխությունների։ Եթե չստացվի, այդ ժամանակ նոր ՀՀԿ-ն կանցնի հակահարձակման»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս