«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ինչպես հայտնի է՝ Սերժ Սարգսյանը իր նախորդի պես սիրում է տարբեր տոների առիթով կոչումներ եւ մեդալներ բաժանել: Օրերս էլ հայտնի դարձավ, որ նախագահականը մեդալների եւ կոչումների տուփերի հերթական խմբաքանակն է ձեռք բերել, որ բաժանի:
Սակայն բոլոր հարցումները ցույց են տալիս, որ արժանիները ոչ միայն այդ պարգեւներին չեն սպասում, ավելին՝ սպառնում են, որ եթե իրենց տան, չեն վերցնի:
Երգահան Ռուբեն Հախվերդյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում պարզաբանել է, թե ինչու ինքն իշխանական պարգեւների չի արժանանում. «Ես ներկա Կառավարության ձեռքից ոչինչ չեմ վերցնի. դա ինձ համար վիրավորանք կլինի, ոչ թե «կոմպլիմենտ»:
Նախագահն ադրբեջանական երաժշտություն նվագող մեկին, անունը չեմ հիշում, տալիս է «Մեսրոպ Մաշտոցի» շքանշան, Պուգաչովային է այդ պարգեւը շնորհում… Սերժ Սարգսյանը երեւի չի իմացել, որ Մաշտոցը սրբերի շարքին է դասվում, պիոներ-ջոկատավարի ինտելեկտով մարդ է, ի՞նչ պետք է իմանա՝ Մաշտոցն ով է»,-ասել է Ռուբեն Հախվերդյանը»:
Մանրամասները՝ օրաթերթի այսօրվա համարում: