Armenian text to speach

Նիկոլ Փաշինյանը ՀՀ ԱԱԾ-ից ԱՄՆ դեսպանատա՞նն է թաքնվել. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Թվում է, թե այլեւս չենք կարող զարմանալ ՀՀ իշխանությունների անհեթեթ քայլերի վրա, բայց ամեն նոր փաստից հետո հասկանում ենք, որ դեռ ինչեր չգիտենք:

«Վիկիլիքսյան» գաղտնի փաստաթղթերի ուսումնասիրությունից «Ժողովուրդ»-ը պարզեց, որ ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունը 2008-ին, երբ ներկայումս ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը գտնվել է ընդհատակում` իշխանությունների հետապնդումներից խուսափելու համար, ՀՀ ԱԱԾ-ն նրան փնտրել է ԱՄՆ դեսպանատանը:

ՀՀ-ում 2008-ին ԱՄՆ գործերի նախկին ժամանակավոր հավատարմատար Ջոզեֆ Փենինգտոնը Պետդեպարտամենտին ուղարկված փաստաթղթում տեղեկացրել է, որ 2008թ. մարտի 24-ին ԱԱԾ գնդապետներ Արմեն Ալոյանն ու Վահագն Վարդումյանը՝ ԱԱԾ պետի անունից, ցանկացել են ճշտել, թե արդյոք ԱՄՆ դեսպանատունը չի թաքցնում Նիկոլ Փաշինյանին:

Փենինգտոնը, բնականաբար, ԱԱԾ-ականներին պատասխանել է, որ իրենց հասած լուրերը իրականությանը չեն համապատասխանում, միեւնույն ժամանակ հիշեցրել է, որ դեսպանատան շենքն ԱԱԾ-ի աշխատակիցներն են հսկում»:

Մանրամասները՝ օրաթերթի այսօրվա համարում:




Լրահոս