«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Վաչե Գաբրիելյանին ՀՀ փոխվարչապետ, միջազգային տնտեսական ինտեգրման եւ բարեփոխումների նախարար նշանակելու հանգամանքը անակնկալ էր, քանի որ նա մի փոքր տարբերվում էր վարչապետ Հովիկ Աբրահամյանի Կառավարության ընդհանուր կազմից:
Գաբրիելյանը, ի տարբերություն մյուս նախարարների, խոշոր գործարար չէ, այլ լավ ֆինանսիստ է: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ Գաբրիելյանն այդ պաշտոնում նշանակվել է հստակ պայմանով, որ պետք է կարողանա միջազգային կառույցներից խոշոր դրամաշնորհներ եւ վարկեր «բերել»:
Ենթադրվում է, որ միջազգային կառույցների հետ նրա լավ հարաբերությունները կօգնեն այդ գործում: Ու քաղաքական շրջանակներն արժույթի միջազգային հիմնադրամի ներկայացուցիչ Թերեզա Դաբան Սանչեսի արված կանխատեսումը, թե «հաջորդ տարի իշխանությունների վարած համապատասխան քաղաքականության պայմաններում Հայաստանի տնտեսությունը համաշխարհային զարգացման ֆոնին 3.3-տոկոսանոց աճի հնարավորություն կունենա», հենց Վաչե Գաբրիելյանին փոխվարչապետ նշանակելով են բացատրում»:
Մանրամասները՝ օրաթերթի այսօրվա համարում: